12 սեպտեմբերի 2017 - 16:22 AMT
Facebook-ը փորձարկում է ճանապարհին օֆլայն վիդեո դիտելու հնարավորությունը

Facebook սոցցանցը միաժամանակ մի քանի նոր գործառույթներ է թեստավորում: Ռեսուրսը ցանկանում է օգտատերերին հնարավորություն տալ դիտելու տեսանյութը ճանապարհին, երբ համացանցը հասանելի չէ, ինչպես նաև առավել իրազեկ մարդկանց գտնել աքաունթների այլ տերերի միջև:

Facebook-ը Android օգտատերերի սահմանափակ մի հատվածի Instant Videos նոր փորձնական գործառույթից օգտվելու հնարավորություն է տվել: Սոցցանցը հոլովակները ներբեռնում է այն պահին, երբ սարքը միացված է Wi-Fi-ին, իսկ հետո ճանապարհին աքաունթի տերը կարող է դիտել դրանք առանց համացանցին միացած լինելու, գրում է Life.ru-ն TechCrunch-ի վրա հղումով:

Բացի այդ, ուղղորդողներն ու սաները կկարողանան շփվել սոցցանցի ինչպես համակարգչային տարբերակում, այնպես էլ բջջային հավելվածում: Ինչպես նշել է սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, սոցցանցը կարող է բարելավել օգտատերերի կյանքն ու օգնել նրանց նոր հեռանկարներ գտնել աշխատանքում:

«Սոցցանցի նպատակն էր օգնել մարդկանց կապվել այն մարդկանց հետ, որոնց նրանք արդեն գիտեն: Հետո ստեղծեցինք ալգորիթմ, որը խորհուրդ է տալիս ձեզ այն մարդկանց, որոնց դուք կարող եք ճանաչել: Սակայն, շատ կարևոր է կապել օգտատերերին այն մարդկանց, ուղղորդողների հետ, որոնց հարկավոր է ճանաչել»,-հայտարարել է Ցուկերբերգը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ի մշակողները կարծում են, որ կարելի է գունավորել մեկնաբանությունները, ընկերությունը այդպիսի հնարավորություն է փորձարկում: