12 սեպտեմբերի 2017 - 10:21 AMT
Լևոն Արոնյանը դժվար պայքարում նվաճել է աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դժվար պայքարում նվաճել է Թբիլիսիում շարունակվող Շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը: Դա հայտնի է դարձել Արոնյան-Մատլակով պարտիայի ավարտին։ Սա միակ զույգն էր, ով խաղաց նաև 5 րոպեանոց 2 բլից պարտիա։ Նրանց պայքարը հիմնական պարտիաներից հետո ավարտվեց 1:1 հաշվով։ 25 րոպեանոց 2 պարտիայում գրանցվեց 2 ոչ ոքի, 10 րոպեանոցում կրկին 1:1 և վերջապես 5 րոպեանոց 2 բլիցում Լևոն Արոնյանը տարավ 2 հաղթանակ՝ նվաճելով 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։

Աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչում սեպտեմբերի 12-ին կմրցեն Բու Սյանչժին, Սոն, Սվիդլերը, Իվանչուկը, Ֆեդոսեևը, Դուբովը, Վան Հաոն, Ռոդշտեյնը, Նայերը, Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Ջոբավան, Ռապորտը, Գիրին, Գրիշչուկն ու Արոնյանը, հայտնում է chess.am-ը։

Թայ բրեյքից առաջ պայքարից դուրս մնացին մրցաշարի ֆավորիտներ Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։

Թայ-բրեյքից հետո մրցաշարից դուրս են մնացել Կարուանան, Նեպոմնյաշչին, Լի Չաոն և Մատլակովը։