12 սեպտեմբերի 2017 - 13:41 AMT
«Ռոսիա 24». Հայաստանի արևմուտքում միջնադարյան ամրոց են պեղել

Հայաստանի արևմուտքում հնագետները միջնադարյան ամրոց են պեղել: Այն բավականին լավ է պահպանվել: Պատերը մինչև 2 մ բարձրություն ունեն, որոնք դեռ պեղել է պետք:

Ամրոցի ընդհանուր մակերեսը 450 քմ է:

Շրջակա տարածքում հայտնաբերվել են նաև կենցաղային իրեր, հայերեն գրություններով վաղ շրջանի տապանաքարեր, ճակատային մասը զարդարող քարեր: Ըստ հնագետների, պեղված ամրոցը թույլ կտա ավելի լավ ուսումնասիրել հայ պետականության առաջացման պատմությունը, գրում է «Վեստի.ռու»-ն «Ռոսիա 24» հեռուստաալիքի վրա հղումով:

«Դա բազմաթիվ կամարներով շինություն էր: Շնորհիվ իր կամարանցումների ռիթմիկ շարքին, որից անցում էր կատարվում դեպի մյուսը, պալատը շատ հանդիսավոր տեսք ուներ»,-ասել է ՀՀ մշակույթի նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը: