12 սեպտեմբերի 2017 - 14:27 AMT
Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Արսեն Ոսկանյանի մահվան փաստը

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունները, որն անհետացել էր 2016-ի նոյեմբերին:

Արսեն Ոսկանյանը ՌԴ և ՀՀ քաղաքացի էր:

«Գոյություն ունեն կատարվածի տարբեր վարկածներ: Մեկ բան ակնհայտ է՝ պարոն Արսեն Ոսկանյանը զոհվել է: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել գերությունից փախուստի փորձի ժամանակ»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Արսեն Ոսկանյանի ընտանիքը ժխտում էր Կոլումբիայում նրա մահվան մասին լուրը, որի մասին սեպտեմբերի 2-ին հայտնել էր Reuters գործակալությունը: Ասվում էր, որ 2016-ի նոյեմբերին նրան գերեվարել էին կոլումբիական Ազգային ազատ Կոլումբիայում ՀՀ քաղաքացին փախել է գերությունից՝ խլելով զենքն ապստամբներից:

ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել 2016-ի սկզբին, իսկ նոյեմբերին գերեվարվել է Ազգային ազատագրման բանակի գրոհայինների կողմից: 2017-ի հունվարին կոլումբիական Tiempo-ն հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ՌԴ քաղաքացին ազատվել է գերությունից: Սակայն ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը, որը գերեվարվել էր Կոլումբիայում Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից, խլել է զենքն իրեն հսկող զինյալներից, վիրավորել 5 անձի և փախել:Արսեն Ոսկանյանը Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով՝ միջազգային շուկայում վաճառելու նպատակով:

Ընթերցեք նաև. Կոլումբիայում ՀՀ քաղաքացին փախել է գերությունից՝ խլելով զենքն ապստամբներից