18 սեպտեմբերի 2017 - 17:46 AMT
CNN-ի աշխատակիցը $2,6 մլն կաշառք է ստացել Բաքվից ադրբեջանամետ նյութեր հրատարակելու դիմաց

Նոր փաստեր են հայտնվել կոռուպցիոն գործարքներին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ: Այս անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել CNN-ի արդեն նախկին աշխատակիցը: Այդ մասին գրում է ադրբեջանական azdaliq.info-ն:

OCCRP-ի «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող զեկույցում հիշատակվում է CNN-ի նախկին պրոդյուսեր Էկորտ Սագերը, որը $2,6 մլն կաշառք է ստացել Ադրբեջանից: Գումարը փոխանցվել է նրա հաշվեհամարին ԱՄԷ-ում բրիտանական ընկերության միջոցով:

Զեկույցում ասվում է, որ Սագերը, ստանալով գումարը, հոդվածներ է հրապարակել, որոնք քարոզում էին Ադրբեջանը տեսակետը տարբեր հարցերում և պաշտպանում էին ադրբեջանամետ դեմքերին:

«Հոդվածներից մեկը գրվել էր ի պաշտպանություն իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի, որը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու դիմաց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը վերանայելու մեջ»,-ասվում է զեկույցում, որտեղ բացահայտվել են կոռուպցիոն գործարքներն Ադրբեջանում:

Ըստ սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»: