23 սեպտեմբերի 2017 - 10:19 AMT
Ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճել է բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը

Ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճել է բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Կլայպեդայում սեպտեմբերի 22-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 8 ներկայացուցչով:

Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով:

Առաջին օրը պայքարի մեջ մտած չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արմեն Հակոբյանը (71 կգ) դուրս էին եկել եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: