23 սեպտեմբերի 2017 - 14:30 AMT
FIFA Puskas Award-ի հավակնորդների ցանկում Մխիթարյանին չներառելը զայրացրել է ՄՅու-ի երկրպագուներին

«Մանչեսթր Յունայթեդի» երկրպագուները հիասթափված են, քանի որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դեմ խաղում խփած կարիճ գոլը չի ներառվել FIFA Puskas Award-ի հավակնորդների ցանկում, թեև «Արսենալի» համար Օլիվյե Ժիրոյի՝ «Քրիսթալ Փելեսի» դարպասը խփած նմանատիպ գոլը ներառվել է, հաղորդում է Metro-ն:

Մրցանակը սահմանել է FIFA-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը՝ պարգևատրելու տարվա ընթացքում ամենագեղեցիկ գոլի հեղինակը դարձած մարզիկին:

Մխիթարյանն ուշագրավ հմտություն ցուցաբերեց, երբ անցյալ տարի գրավեց «Սանդերլենդի» դարպասի հետնամասը: Հայաստանի ազգային հավաքականի ավագի գոլն անցյալ տարվա հավակնորդների ցանկում ընդգրկելու համար արդեն ուշ էր, և պարզ չէ, թե ինչու այն այս տարի չի նոմինացվել:

2016-ին FIFA Puskas Award-ին էր արժանացել մալազիացի ֆուտբոլիստ Մոհդ Ֆեյզ Սուբրին: