25 սեպտեմբերի 2017 - 16:42 AMT
Հայկական ստուդիան դիզայներական «Օսկար» է ստացել

Բրենդավորման և գծանկարային դիզայնի հայկական Backbone Branding ստուդիան արժանացել է PENTAWARDS հեղինակավոր միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Կերակուր» անվանակարգում:

Այս բարձրագույն մրցանակը դիզայներական շրջապատում համեմատում են «Օսկարի» հետ, հայտնում է Rusarminfo-ն: Ստուդիային միջազգային ճանաչում է բերել #Pchak նախագիծը, որը դեռևս հայտնի չէ հաճախորդների լայն շրջանակին:

«Կերակուր» անվանակարգում ոսկե արձանիկը հայ դիզայներներին է հանձնվել ընկույզի և չամիչի փաթեթավորման դիզայնի համար:

Pentawards 2017 մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել իսպանական Բարսելոնայում սեպտեմբերի 23-ին: