28 սեպտեմբերի 2017 - 12:00 AMT
ՀՀ-ն կտրուկ մեծացնում է ռազմական բյուջեն

Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը։

Նախագծի համաձայն, պաշտպանության համար հատկացվող ծախսերն 2018-ին կկազմեն մոտ 246․8 մլրդ դրամ 2017-ի 209,8 մլրդ դիմաց։ Պաշտպանության համար հատկացվող ծախսերն, այսպիսով, կաճեն մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերը կկազմեն մոտ $518 մլն։

Մասնավորապես, ռազմական պաշտպանության ծախսերը 202 մլրդ-ից կաճեն մինչև 238 մլրդ։ Պաշտպանական ոլորտում հետազոտական աշխատանքների համար ծախսերը կաճեն մոտ 800 մլն դրամով՝ մինչև մոտ 2,433 մլրդ դրամ։

Ընդհանուր բյուջեի ծախսերն 2016-ի 1.36 տրլն դրամից կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամից մինչև 1․307 տրլն դրամ, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամից մինչև 156 մլրդ դրամ։