28 սեպտեմբերի 2017 - 15:24 AMT
Գյումրեցի նկարիչը՝ Կաննի ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մրցանակակիր

Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանն արժանացել է Կաննի ժամանակակից արվեստի ցուցահանդեսի «Նոր տաղանդ և ստեղծագործ միտք» մրցանակին: Ցուցահանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-26-ը: Կաննում ներկայացվել է Ավետիսյանի 15 աշխատանք, որոնք կատարվել են սարդոստայնի միջոցով, գրում է Rusarminfo-ն:

Ցուցահանդեսին մասնակցելու հրավերը պատահական է ստացվել՝ կազմակերպիչներից մեկը տեսել է Անդրանիկ Ավետիսյանի աշխատանքների լուսանկարները ֆեյսբուքում և հրավիրել է մասնակցելու:

Կաննի ցուցահանդեսն առաջին հարթակն է դարձել, որտեղ ներկայացվել են Ավետիսյանի աշխատանքները: Հայաստանում նա երբեք չի ցուցադրվել: 2012-ին Անդրանիկ Ավետիսյանը եղել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու: