28 սեպտեմբերի 2017 - 14:06 AMT
Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր

Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում սեպտեմբերի 27-ին Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:

Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Նա փոքր բրոնզ է նվաճել նաև պոկում վարժությունում (136 կգ):

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը, նույնպես փոքր բրոնզե մեդալի է արժանացել, սակայն հրում վարժությունում (162 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: