10 հոկտեմբերի 2017 - 17:58 AMT
Հարցում․ Եկեղեցական վերնախավին չի վստահում հայերի 60%-ը

Եկեղեցական վերնախավին Հայաստանում վստահում է 31%-ը, 60%-ը չի վստահում, իսկ 9%-ը չի կողմնորոշվել։

Այս մասին են վկայում ԵՄ Եվրոպական հարևանության Արևելյան գործընկերության ծրագրի անցկացված հարցման արդյունքները։

Ամենացածր վստահություն վայելող ինստիտուտը, հարցման համաձայն, քաղաքական կուսակցություններն են․ դրանց է վստահում հարցվածների ընդամենը 24%-ը։

Ավելի վաղ Pew Research Center-ի անցկացված հարցումները ցույց էին տվել, որ հայերի 95%-ը հավատում է աստծուն։