12 հոկտեմբերի 2017 - 15:11 AMT
ՀՀ-ում բեռնատարներ կարտադրվեն. $40 մլն կներդրվի

«ԱԱ Թրաքս»-ը կկազմակերպի նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն: Ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ 40 մլն դոլար:

Կառավարության որոշմամբ «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ:

Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ: