14 հոկտեմբերի 2017 - 11:11 AMT
ԵՄ հետ համաձայնագրով ՀԱԷԿ-ի փակում է նախատեսվում և ապագործարկում

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով էներգետիկ համագործակցությունը պետք է, ի թիվս այլոց, ընդգրկի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը:

Եվրամիությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը:

Այդ առումով նախատեսվում է ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով, ասվում է համաձայնագրում:

Համաձայնագրի նպատակներից է ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին: