16 հոկտեմբերի 2017 - 14:45 AMT
ՀՀ նախագահը Ժնևի օդանավակայանում հանդիպել է Արամ Ա-ին

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդանավակայանում կարճատև հանդիպում է ունեցել Արամ Ակաթողիկոսի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը:

Արամ Առաջինը ժամանել էր Ժնև` Բրյուսել մեկնելու նպատակով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ հանդիպում է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: