16 հոկտեմբերի 2017 - 17:07 AMT
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում նահաջել է 7 կետով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 7 կետով և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը:

Սեպտեմբերին Հայաստանի հավաքականը 83-րդ տեղում էր:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլաին և Պորտուգալիան: Հավաքականների լավագույն տասնյակում են նաև Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Իսլանիան, Չիլին և Պերուն: