16 հոկտեմբերի 2017 - 16:21 AMT
Սմարթֆոններ արտադրող ընկերությունը խոստովանել է, որ հետևում է օգտատերերին

Oxygen օպերացիոն համակարգով OnePlus սմարթֆոններ արտադրող ընկերությունը հավաքագրել է օգտատերերի անձնական տվյալներն, առանց նրանց գիտության: Այժմ ղեկավարությունը ներողություն է խնդրել:

OnePlus ընկերությունը, որը համանուն սմարթֆոններ է թողարկում, խոստովանել է, որ իր արտադրանքի օգտատերերի մասին տվյալների մի ամբողջ համակարգ է հավաքում, այն է՝ շփումների ցանկը, MAC-հասցեները, Wi-Fi-ի տվյալները, IMEI համարները և այլն:

Ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ համացանցում տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը: Սակայն, պարզաբանել են, որ տվյալները հավաքագրվել են սպասարկման որակը բարելավելու և օգտատերերի պահանջներին հետևելու նպատակով: Ընդ որում, չկա տեղեկատվության անցանկալի փոխանցումն աջատելու ծրագրային հնարավորություն: Ընկերությունը խոստացել է առաջիկայում թարմացում թողարկել իր սմարթֆոնների համար, որը թույլ կտա ամբողջովին անջատել անձնական տվյալների հավաքագրումը, հայտնում է news.vse42.ru-ն AKKet-ի վրա հղումով: