16 հոկտեմբերի 2017 - 16:33 AMT
Մոուրինյո. Պոգբան տաղանդավոր է, նա կարող է ֆուտբոլի պատմության մեջ մտնել

Պոգբան տաղանդավոր է, նա կարող է ֆուտբոլի պատմության մեջ մտնել: Այսպիսի կարծիք է հայտնել Փոլ Պոգբայի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով նրա խաղի մասին:

«Պոգբան տաղանդ ունի, ֆուտբոլի պատմության մեջ կարող է մտնել: Մենք գտանք բալանսը դաշտի կենտրոնում, ինչը թույլ է տալիս մեզ տարբեր կերպ լցնել տարածությունը: Ճիշտ է, երբ Պոգբան Մատյուիդիի հետ է խաղում, դժբախտ է»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է eurosport-ը Le10Sport-ի վրա հղումով:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում է խաղում 2016-ի ամռանից: 2017/18 խաղաշրջանում նա 2 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցում կատարել 6 խաղում: «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է ԱՊԼ-ում՝՝ 2 միավոր զիջելով «Սիթիի» հարևաններին: