17 հոկտեմբերի 2017 - 10:35 AMT
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել պատանիների և երիտասարդների ԱԱ-ում

Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացված Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությանը: Նրանք ստացել են չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե մեդալ:

Պատանիների թվում մրցանակակիրներ են դարձել Արմեն Նիկողոսյանը (56 կգ)` արծաթ, Բորիս Շատվերյանը (75 կգ)՝ արծաթ, Նարեկ Համբարձումյանը (87 կգ) `բրոնզ:

Երիտասարդների շրջանում մեդալներ են նվաճել Ֆելիքս Դանիելյանը (48կգ)`բրոնզ, Արթուր Մանուկյանը (52 կգ)՝ բրոնզ, Վահագն Չալյանը (82կգ)`բրոնզ, Գրիգոր Սահակյանը (90 կգ)` ոսկի:

Աղջիկներից արծաթ է նվաճել Աննա Մկրտչյանը (+80 կգ), հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-13-ը Սոչի քաղաքում: