17 հոկտեմբերի 2017 - 12:28 AMT
Ռոնալդուն ամենաշատ վաստակող մարզիկն է Forbes-ի Եվրոպայի ամենահարուստ հայտնիների ցանկում

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող մարզիկն է Forbes-ի Եվրոպայի ամենահարուստ հայտնիների 2017թ. ցանկում:

Իսկ վարկանիշը գլխավորում է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը, որը 2017-ին 95 մլն դոլար է վաստակել (հարկերի և միջոցների կառավարման համար փոխանցումների հետ միասին): Ռոնալդուն երկրորդն է 93 մլն դոլարով: Երրորդ հորիզոնականում է բրիտանական Coldplay երաժշտախումբը 88 մլն դոլարով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մարզիկներից առաջին 10-յակում են ընդգրկվել նաև Ռոջեր Ֆեդերերը, որը 5-րդ տեղում է 64 մլն դոլարով, և բրիտանացի գոլֆիստ Ռորի Մակքիլրոյը, որը 9-րդն է 50 մլն դոլարով: