17 հոկտեմբերի 2017 - 13:04 AMT
Apple-ը ռեկորդային քիչ քանակությամբ iPhone X է արտադրել

iPhone X-ի առաջին խմբաքանակը ընդամենը 46. 500 սարք է կազմել: Դա ռեկորդային ցածր ցուցանիշ է ընկերության համար

Սմարթֆոնները բեռնվել են Չինաստանից և ուղարկվել Արաբական Էմիրություններ և Նիդերլանդներ: Մինչև նոյեմբերի 3-ին մեկնարկող վաճառքների մեկնարկը ևս մի քանի խմբաքանակ կուղարկվի: Ցածր ցուցանիշները կարող են կապված լինել TrueDepth տեսախցիկի համար բաղադրիչների պակասի հետ, որի պատճառով օրական 10.000-ից էլ քիչ սմարթֆոն է արտադրվել, Lenta.ruն 9to5mac-ի վրա հղումով:

Նման խմբաքականակը շատ ցածր է Apple-ի համար: iPhone 8-ի առաջին խմբաքանակը 900.000 սմարթֆոն էր: Վերլուծաբանները վստահ են, որ նույնիսկ եթե ընկերություևնը կարողանա է մինչև վաճառքի սկիզբը 1 մլն սմարթֆոն արտադրել, բոլոր ցանկացողներին չի բավարարի, ինչը պակասուրդ կառաջացնի:

Apple-ը ցուցադրել է Face ID պաշտպանության նոր համակարգը սեպտեմբերի 12-ին iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ: Այն հիմնված է ինֆրակարմիր սկանավորման մեթոդի վրա՝ օգտատերի դեմքի ծավալական մոդելի ստեղծման համար: