17 հոկտեմբերի 2017 - 12:51 AMT
Բաքուն, Թբիլիսին և Անկարան պայմանավորվել են ռազմական գործակցության մասին

Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Զաքիր Հասանովը, Վլադիմիր Չիչիբայան և Հուլուսի Ակարան պայմանավորվել են ռազմական գործակցության մասին, հայտնում է Haqqin.az-ը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման և համատեղ պաշտպանության հարցեր:

Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայում և աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները:

Հանդիպման ավարտին գործակցության մասին համատեղ արձանագրություն է ստորագրվել: