17 հոկտեմբերի 2017 - 17:07 AMT
Մարտիրոսյանի մասնակցությամբ «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումը վերադառնում է

Հեռուստադիտողների կողմից սիրված «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումը վերադառնում է: Այն կրկին կհեռարձակվի Ռուսաստանի առաջին հեռուստաալիքով հոկտեմբերի 28-ից:

Հաղորդումը նախկինի պես կվարեն անփոփոխ հաղորդավարները՝ Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը, Սերգեյ Սվետլակովը:

Հաղորդումը փակվել էր 2012-ի սեպտեմբերին: Որոշումը կայացվել էր մշտական հաղորդավարներ Գարիկ Մարտիրոսյանի ու Սերգեյ Սվետլակովի հեռանալու պատճառով:

2012-ին հայտարարվեց, որ Սվետլակովն ու Մարտիրոսյանն այլևս չեն մասնակցելու «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդմանը, քանի որ նոր պայմանագրեր են կնքել ՏՆՏ հեռուստաալիքի հետ: Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2008թ. մայիսից: