17 հոկտեմբերի 2017 - 17:11 AMT
The Mirror. «ՄՅՈւ»-ն պատրաստ է 175 մլն եվրո վճարել Դիբալայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը»պատրաստ է 175 մլն եվրո վճարել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի համար: Ժոզե Մոուրինյոն մտադիր է շեշտակի հզորացնել թիմը:

Ըստ The Mirror-ի, արգենտինացու համար պայքարում «սատանաների» մրցակիցը կլինի «Բարսելոնան», որը վաղուց է հետևում Դիբալային: «Յուվենտուսը» մտադիր չէ պահել Դիբալային, նրան թույլ են տալիս ինքնուրույն վճռելու իր ճակատագիրը, գրում է evrosport-ը:

Դիբալայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ սպառվում է մինչև 2022թ. Transfermarkt-ը 23-ամյա արգենտինացուն գնահատել է 65 մլն եվրո: