17 հոկտեմբերի 2017 - 17:34 AMT
Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից

Հայտնի դերասան և ռեժիսոր, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը բաժանվում է երիտասարդ կնոջից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստահաղորդավար Օկսանա Պուշկինան:

Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ 82-ամյա հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն, իբր դիմում է գրել ոստիկանություն իր 38-ամյա կնոջ և Ջիգարխանյանի անվան թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ: Հեռուստահաղորդավար Օկսանա Պուշկինան իր ֆեյսբուքյան էջում հերքել է այդ լուրերը:

«Ոչ մի դիմում Ջիգարխանյանը չի գրել, նա փաստաթղթեր է պատրաստում ապահարզանի համար: Դիմել է թատրոնի աշխատակիցներին՝ անվստահություն հայտնելով տնօրենին և նրա երկու տեղակալներին՝ իրավաբանական և ֆինանսական հարցերով: Նա խնդրել է նաև խուճապի չմատնվել»,-գրել է Պուշկինան:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Ջիգարխանյանը շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի:

«Ոստիկանություն գրում է կինը, ընդ որում միանգամայն անհեթեթություն և սուտ»,-գրել է Պուշկինան:

Ավելի վաղ «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» շոուի եթերում ինքը Ջիգարխանյանը հայտարարել է, որ կինը «գրպանում էր իր փողերը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է և այժմ բժիշկների հսկողության տակ է:

Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: