18 հոկտեմբերի 2017 - 12:20 AMT
Հայկական ստարտափն աշխարհում առաջին «ճախրող» տեսախցիկը կստեղծի

Հայկական ստարտափն աշխարհում առաջին «ճախրող» տեսախցիկը կստեղծի: 1-Ring ստարտափը Moon լևիտացիոն՝ «ճախրող» տեսախցիկի ստեղծման արշավ է սկսել Indiegogo-ում: Հրապարակման պահին՝ արշավի մեկնարկից մի քանի ժամ անց, նախագիծը հավաքել էր $24.000: Թիրախային գումարը $45.000 է:

Արշավի շրջանակում ստարտափն առաջարկում է տեսախցիկը 3 տեսակավորմամբ՝ $149, $199 $349 գնով:

Տեսախցիկը կարող է օգտագործվել որպես տնային օգնական, ինչպես նաև տեսազանգերի, լուսանկարների և փոքր երեխաներին ու կենդանիներին հետևելու համար: