18 հոկտեմբերի 2017 - 12:46 AMT
Google Maps-ը զբոսանքներ է առաջարկում այլ մոլորակներում

Google Maps-ը նոր գործառույթ է ավելացրել, որը թույլ է տալիս դիտարկել Երկրից բացի ևս 15 երկնային մարմին:

Ցանկացողները կարող են «զբոսնել» Լուսնի, Մարսի, Վեներայի, Մերկուրիի, Պլուտոնի, Ցերերա մոլորակի վրա, Սատուրնի և Յուպիտերի արբանյակների վրա:

Քարտեզների ստեղծման համար Google-ն օգտագործել է NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության, Միջազգային տիեզերակայանի լուսանկարները, ինչպես նաև աստղագիտական ուղղվածության նկարիչ Բյորն Յոնսոնի աշխատանքները: Օգտագործված լուսանկարների մեծ մասն արվել է Kassini զոնդի օգնությամբ: