18 հոկտեմբերի 2017 - 12:59 AMT
Իտալական ընկերությունը մտադիր է ուղղաթիռներով թռիչքներ իրականացնել Հայաստանում

Իտալական Elitaliana ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հեռանկարով: Հարցը քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հանդիպմանն իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Ջուլիվիի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ:

Elitaliana ընկերությունը հիմնվել է 1964թ.:

Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը, ասվում է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:

ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը: