26 հոկտեմբերի 2017 - 18:49 AMT
2017-ին Նեմրութի սրբավայրը 52.000 այցելու է ունեցել

Արևմտյան Հայաստանում՝ 2134 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռն այս տարվա սկզբից 52.000 այցելու է ունեցել:

Այս մասին, Daily Sabah փոխանցմամբ, հայտնում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուստաֆա Էքինջին:

Արևածագի և մայրամուտի հիասքանչ տեսարաններով հայտնի լեռն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Արևելյան Տավրոսի ամենաբարձր՝ Նեմրութի գագաթին հեթանոսական սրբավայրը կառուցել է Անտիոքոս Առաջինը՝ ուշ հելենիստական ժամանակշրջանում:

Այն կազմված է տաճարից և ասվածների տնից: Այստեղ հայտնաբերվել են նաև հայկական, պարսկական և հունական աստվածների՝ Վահագն-Հերկուլեսի, Արամազդ-Զևսի, Միհր-Ապոլոնի մեծ քանդակները: