11 նոյեմբերի 2017 - 13:30 AMT
Հայ երիտասարդների ստեղծած Breedge հարթակը կկապի ուսանողին գործատուի հետ

Հայ ուսանողները ստեղծել են Breedge հարթակը, որի նպատակն է կապեր հաստատել գործատուների և ուսանողների միջև: Այն կօգնի գործատուներին տաղանդավոր և եռանդուն ուսանողների շրջանում գտնել իրենց ապագա աշխատողներին:

Հարթակում ուսանողները կարող են ստեղծել սեփական հաշիվը՝ նկարագրելով իրենց մասնագիտական հմտությունները: Համակարգը կընտրի կոնկրետ հաստիքի համար ամենահարմար թեկնածուներին և կներկայացնի նրանց պրակտիկանտ փնտրող կազմակերպությանը: Յուրաքանչյուր հարցազրույցի համար ընկերությունը Breedge-ին վճարում է $5:

Breedge ստարթափի թիմը ձևավորվել է 2017-ին անցկացված Startup Boost Weekend-ի ընթացքում: Առաջին մրցանակին արժանանալուց հետո թիմը հնարավորություն է ստացել զարգացնել նախագիծը Ամերիկյան համալսարանում գործող EPIC ինկուբատորում: