13 նոյեմբերի 2017 - 10:32 AMT
Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին. 200-ից ավելի զոհ կա

Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 211 մարդ է զոհվել:

Իրանական Press TV-ի հողորդմամբ, Իրաքում երկրաշարժից միայն չորս հոգի է զոհվել: Նախնական տվյալներով կա մոտ 800 վիրավոր:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:

Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում:

Հայաստանում այն զգացվել է հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

Osama Golpy/Rudaw/Reuters