13 նոյեմբերի 2017 - 11:03 AMT
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` Լոս Անջելես, և Կանադա:

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա սփյուռքի կառույցների և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցի Վանկուվեր քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: