13 նոյեմբերի 2017 - 11:41 AMT
ՀՀ-ն 4 մասնակից կունենա շախմատի Մ 20 աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 13-25-ն Իտալիայի Տարվիզիո քաղաքում կանցկացվի շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը ( շվեյցարական մրցակարգ, 11 տուր):

Հայաստանը կներկայացնեն միջազգային գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը եւ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: