13 նոյեմբերի 2017 - 13:16 AMT
Վանա լճում ուրարտական ամրոցի ավերակներ են հայտնաբերվել

Հնագետները Վանա լճում ամրոցի ավերակներ են հայտնաբերել, որը կառուցվել է մոտավորապես 3.000 տարի առաջ: Ենթադրվում է, որ այն կառուցվել է Ուրարտուի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա IX-Viդդ.:

Մինչև XIX դարը ավերակներում դեռ բնակավայրեր կային: Սակայն, երբ ջուրը լճում սկսեց բարձրանալ, բնակիչները ստիպված եղան հեռանալ:

Պեղումները կատարել են Վան գավառի «100-ամյակի» համալսարանի և Բիթլիսի գիտնականները:

«Լուրեր էին տարածվել, որ ջրի տակ կարող են հետաքրքիր գտածոներ հայտնաբերվել, սակայն հնագետների մեծ մասն ասում էր, որ անհնար կլինի որևէ բան գտնելը»,-ասել է դայվերների թիմի ավագ Թահսին Ջելանը, գրում է ՏԱՍՍ-ը Sabah-ի վրա հղումով:

Հայտնաբերված ամրոցն ամբողջությամբ ջրի տակ է սուզված: Լճի մոտ ապրող ժողովրդները կառուցում էին իրենց բնակավայրերն ու պաշտամունքային կառույցները, երբ ջրի մակարդակը զգալիորեն ցածր էր:

Գիտնականները դեռ չեն կարող ասել, թե քանի պատ կա լճի հատակին, քանի որ հիմա երևում է դրանց 3-4 մ հատվածը: «Հարկ կլինի ստորջրյա պեղումներ անցկացնել, պարզելու համար դա»,-ասել է Ջեյլանը:

Ենթադրվում է, որ ամրոցի ավերակները կգրավեն զբոսաշրջիկներին: