13 նոյեմբերի 2017 - 13:51 AMT
Հայկական Imusic երաժշտական հարթակը բջջային հավելված է ստեղծել

Գործարկվել է հայկական ամենամեծ երաժշտական հարթակներից Imusic-ի բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS և Android համակարգերի համար:

Imusic-ը հնարավորություն է տալիս օգտատերերին անվճար երգեր ներբեռնել, ստեղծել անձնական երգացանկեր՝ ցանկության դեպքում տարածել դրանք հետևորդների շրջանում, ինչպես նաև հետևել այլ օգտատերերի երաժշտական հրապարակումներին:

Երաժշտական սոցիալական ցանցում կարելի է գտնել մոտ մեկ միլիոնի հասնող տարբեր ժանրերի երգեր, մեղեդիներ և այլն:

Հարթակի միջոցով կարելի է նաև 24 ժամ ռադիո լսել: Այժմ Imusic-ն ունի 4 ռադիո՝ Jammin, Classic, Fusion, Ethno. յուրաքանչյուրն առաջարկում է համապատասխան ժանրի երաժշտություն: