13 նոյեմբերի 2017 - 14:47 AMT
ԵՄ-ն նոր հատուկ ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում

Նոյեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցիչ է նշանակել: Այդ պաշտոնը Հերբերտ Զալբերի փոխարեն կստանձնի Տոիվո Կլարը:

ԵՄ ներկայացուցչի խնդիրն է լինելու նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի, հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև խթանել տարածաշրջանային համագործակցությունը:

Տոիվո Կլարը ներկայումս Արտաքին կապերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարն է:

Դեսպան Հերբերտ Զալբերը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր այն 2014-ի հուլիսի 8-ից: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ԵՄ անունից մասնակցում է Ժնևի միջազգային քննարկումներին՝ Վրաստանի հակամարտության վերաբերյալ: