13 նոյեմբերի 2017 - 14:37 AMT
Նալբանդյանն ու ֆրանսիացի սենատորը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն է ներկայացրել Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։

Նալբանդյանն ու ֆրանսիացի սենատորն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։