14 նոյեմբերի 2017 - 15:21 AMT
Հայկական նոր հավելվածը լուսանկարը վերածում է գեղանկարի

Հայկական Lenz ստարթափը գործարկել է Ktav հավելվածը, որի միջոցով կարելի է լուսանկարը վերածել գեղանկարի:

Հավելվածը հնարավորություն է տալիս ձևափոխելու լուսանկարը հայ մեծանուն նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գարզուի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի, Արշիլ Գորկու և այլոց ոճերով:

Անվճար հավելվածում ընգրկվելու են միայն հայ նկարիչների ոճերը: Այն հասանելի է iOS և Android համակարգերի համար:

Ktav-ն առաջին անգամ ցուցադրվել է DiGiTec Expo 2017-ի շրջանակում: Գործարկման պահից ներբեռնվել է ավելի քան 1000 անգամ: