18 նոյեմբերի 2017 - 10:30 AMT
Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայի «Արարատի» նախագահ

Մոսկվայի «Արարատի» նախագահ է դարձել ընկերությունների «Տաշիր» խմբի հիմնադիր և ղեկավար Սամվել Կարապետյանը: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել «Ավիլոն» ընկերության համահիմնադիր Կամո Ավագումյանը, իսկ Պողոս Գալստյանը պահպանել է փոխնախագահի պաշտոնը, հայտնում է championat.com-ը:

Սեպտեմբերին Lifenews մեդիահոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը դարձավ «Արարատի» փաստացի սեփականատերը:

Թիմը հիմնվել է 2017-ի մարտին, հանդես է գալիս պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի կենտրոնական գոտում և 17 տուրից հետո վստահորեն գլխավորում է աղյուսակը: