18 նոյեմբերի 2017 - 10:44 AMT
Արցախի դրոշը` ամերիկյան հայտնի բրենդի հագուստի վրա

Հայտնի ամերիկյան HUF հագուստի բրենդը նոր հուդիներ (կապյուշոնով փափուկ վերնազգեստ) է թողարկել, որոնց վրա, ի թիվս այլ դրոշների, պատկերված է նաև Արցախի դրոշը:

Հուդիի թևքերի վրա Արցախի եռագույնը պատկերված է Կորեայի Հանրապետության և Շվեյցարիայի դրոշների միջև, գրում է Rusarminfo-ն:

Նոր հուդիներն արդեն մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում և Եվրոպայում:

HUF հագուստի ապրանքանիշը հիմնվել է 2002-ին սքեյթբորդի սիրահար Քեյթ Հուֆնագելի կողմից Լոս Անջելեսում: