18 նոյեմբերի 2017 - 11:09 AMT
Ֆրանսիական հեռուստատեսությունը ցուցադրել է «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» ֆիլմը

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել Էդդի Վիկենի «Հայաստան. Նոյի խաղողի այգիները» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ցուցադրվել է Arte հեռուստաալիքով «Ճամփորդության հրավեր».ծրագրով:

«Քաղաքակրթությունների խաչմերուկ հանդիսացող և առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանն աշխարհի հնագույն գինու արտադրության վայրն է: Հենց այստեղ, արևմտյան Հայաստանում, որն այժմ Թուրքիայի տարածքն է, Արարատ լեռան գագաթին, Նոյը տնկեց խաղողի առաջին այգին»,-ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված ազդագրում, գրում է Rusarminfo-ն:

Ռեժիսոր Էդդի Վիկենը հայտնի է կրոնի մասին իր փաստագրական ֆիլմերով: