18 նոյեմբերի 2017 - 13:42 AMT
Հայաստանը 30 տանկ է արդիականացնում մինչև Տ-72Բ4 մակարդակի

ՀՀ զինված ուժերը արդիականացնում են տանկային պարկը։ Նախատեսվում է 30 տանկ արդիականացնել մինչև Տ-72Բ4 մակարդակի։ Այս մասին հայտնի է դառնում «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնի» զեկույցից, տանկերի թվաքանակը ենթադրյալ է, գրում է razm.info-ն։

Արդիականացման պայմանագիրը գնահատվում է 15 մլն դոլար, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականը։

ՌԴ ԶՈւ սպառազինությունում առկա Տ-72Բ3 տարբերակից Տ-72Բ4 արդիականացումը տարբերվում է տեխնիկական հագեցվածությամբ, առավել հզոր շարժիչով, կրակի կառավարման բարելավված համակարգով։

Տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության տարեկան հաշվետվությունում նույնպես նշվել էր Հայաստանին նախկինում մատակարարված «ռազմական նշանակության արտադրանքի» արդիականացման մասին։