18 նոյեմբերի 2017 - 13:58 AMT
Մարիխուանայի չարաշահումից աշխարհում առաջին մահվան դեպքն է գրանցվել

ԱՄՆ Կոլորադոյի նահանգի բժիշկները պնդում են, որ գրանցվել է աշխարհում առաջին մահացու դեպքը, որի պատճառը մարիխուանայի չարաշահումն է: Հետազոտությունը հրապարակվել է Clinical Practice and Cases in Emergency Medicine ամսագրում, որի մասին համառոտ հայտնել է նաև Newsweek-ը:

Բժիշկների մոտ է հայտնվել 11-ամսական երեխան, որին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենայով: Զննության ընթացքում պարզվել է, որ երեխայի մոտ միոկարդիտ է (սրտամկանի ախտահարում) զարգացել: Նրա մահից հետո արյան և մեզի մեջ հայտնաբերել են մարիխուանայի հիմնական հոգեմետ բաղադրիչի բարձր պարունակություն: Պարզվել է, որ նրա ծնողները հաճախ են օգտագործել այդ թմրանյութը, գրում է Lenta.ru-ն:

Ըստ հեղինակների հետազոտության, միոկարդի վրա կանաբիսի ազդեցության մասին հայտնի էր նաև նախկինում, սակայն միոկարդիտով հիվանդության ոչ մի դեպք մինչ այժմ մահվան չէր հանգեցրել:

Բժիշկները դիտարկում են երեխայի մահվան նաև այլ պատճառներ՝ այդ թվում վիրուսներից ու վարակից: