18 նոյեմբերի 2017 - 14:52 AMT
Ադրբեջանում բենզինը թանկացել է` արտերկրից է ներկրվում

Ադրբեջանում բարձրացել են Аİ-95 («Պրեմիում») և Aİ-98 (Super) բենզինի գները: Այս տեսակի բենզինը ներկրվում է Ադրբեջան արտերկրից:

Аİ-95 բենզինի մանրածախ գինը բարձրացել է մինչև 1,25 մանաթ, իսկ Aİ-98-ինը՝ մինչև 1,50 մանաթ: Ներկրվող բենզինի գինը չի կանոնակարգվում համապատախան մարմնի կողմից, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Аİ-92-ի և դիզելային վառելիքի գինը չի փոխվել, քանի որ կանոնակարգվում է Սակագնային խորհրդի կողմից: