20 նոյեմբերի 2017 - 10:31 AMT
Արոնյանը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարի աղյուսակը

Պալմա դե Մալյորկայում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ տուրում Լևոն Արոնյանն առավելության է հասել Անիշ Գիրիի նկատմամբ և այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Արոնյանը հաղթել էր նաև Ինարկիևին և ոչ ոքի խաղացել Վաշիե-Լագրավի և Յակովենկոյի հետ։

Վաշիե-Լագրավը, Սվիդլերը, Դինգը, Հարիկրիշնան և Նակամուրան 2․5 միավորով կիսում են 2-6-րդ տեղերը, հայտնում է chess.am-ը։

Նոյեմբերի 20-ին տեղի կունենան ՖԻԴԵ-ի Գրան պրիի 5-րդ տուրի խաղերը: