20 նոյեմբերի 2017 - 13:01 AMT
Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Նյուքասլի» հետ հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի մրցափուլում «Նյուքասլ Յունայթեդի» հետ հանդիպմանը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել «մարտավարական նկատառումներից ելնելով»:

Բրիտանական Mirror-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջին շրջանում լավ մարզավիճակում չէ, ինչի հետևանքով «կարմիր սատանաների» մարզիչը որոշել է այս սեզոնում առաջին անգամ խաղադաշտ թողնել Էնթոնի Մարթիալին և Մակրուս Ռաշֆորդին:

Մոուրինյոն անդրադարձել է նաև խաղադաշտում Էրիկ Բեյլիի բացակայությանը: Ըստ նրա՝ 23-ամյա ֆուտբոլիստը չի խաղացել վնասվածքի պատճառով:

Նոյեմբերի 18-ին կայացած ՄՅՈւ-«Նյուքասըլ Յունայթեդ» հանդիպմանը «կարմիր սատանաները» 4-1 հաշվով հաղթանակ են տարել մրցակցի նկատմամբ: