20 նոյեմբերի 2017 - 14:02 AMT
ԶԼՄ-ներ. «Ռեալն» արդեն Զիդանին փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» թիմի ավագ մարզիչ Զինեդին Զիդանին կփոխարինի Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովով, եթե ֆրանսիացին հեռանա պաշտոնից:

Ըստ իսպանական Don Balon-ի, մադրիդյան ակումբի ղեկավարությունը մտահոգված է թիմի ցածր ցուցանիշներով: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախկինի պես վստահում է Զիդանին, սակայն արդեն գիտի, թե ով կփոխարինի նրան, եթե վերջինս հեռանա, գրում է Lenta.ru-ն:

Պերեսը բանակցել է Յոահիմ Լյովի հետ, որը ոգևորությամբ է ընդունել այդ պաշտոնում իր նշանակման հավանականությունը:

Զիդանը գլխավորեց ակումբը 2016-ի հունվարին; Նրան հաջողվել է հաղթել Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթում, աշխարհի ակումբային առաջնությունում, ինչպես նաև 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ Սուպերգավաթում: 2017/18թթ. խաղաշրջանում «Ռեալը» 3-րդն է Իսպանիայի առաջնությունում՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 10 միավորով:

Լյովը գլխավորում է Գերմանիայի հավաքականը 2006-ից: Նրա ղեկավարությամբ բունդեսթիմը 2014-ին հաղթեց աշխարհի առաջնությունում: