20 նոյեմբերի 2017 - 15:25 AMT
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Յանա Նովոտնան մահացել է

Երկարատև բուժումից հետո 49 տարեկանում մահացել է հայտնի չեխ թենիսիստուհի Յանա Նովոտնան: Նա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող է:

«Յանան ոգեշնչում էր կորտում և կորտից դուրս բոլոր նրանց համար, ով ճանաչում էր նրան: Նրա աստղը միշտ վառ կմնա WTA պատմության մեջ: Մեր ցավակցությունները: Մտովի մենք հիմա Յանայի ընտանիքի հետ ենք»,-ասել է WTA տնօրեն Սթիվ Սայմոնը, հայտնում է Eurosport-ը WTA-ի վրա հղումով:

Յանա Նովոտնան 1998-ին հաղթել է Ուիմբլդոնի միանձնյա մրցումներում: Նա 12 տիտղոս ունի զուգախաղում և 4՝ միքսթում: Ընդհանուր առմամբ Նովոտնան հաղթել է WTA 100 մրցաշարում: