20 նոյեմբերի 2017 - 17:39 AMT
Ռումինացի ֆուտբոլիստները ջախջախել են հակառակորդին 26:1 հաշվով

Ռումինական «Ակադեմիա Ռապիդ» ֆուտբոլի ակումբը ջախջախել է «Վենուս 1914»-ին երկրի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղում 26:1 հաշվով: Տեսագրությունը հրապարակվել է VISINIU ro YouTube-ալիքում:

Առաջին խաղակեսում «Ռապիդի» ֆուտբոլիստներն աչքի են ընկել 9 անգամ, իսկ երկրորդ խաղակեսում ևս 17 գնդակ են ուղարկել հակառակորդի դարպասը: Խաղի ավարտին «Վենուս 1914»-ին հաջողվել է 1 գնդակ խփել, գրում է Lenta.ru-ն:

Թիմերը հանդես են գալիս Բուխարեստի լիգայում, «Ակադեմիա Ռապիդ» ֆուտբոլի ակումբը մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմի հաշվին կան հաղթանակներ 8-10 գնդակի տարբերությամբ: «Վենուս 1914»-ը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, 13 հանդիպման ընթացքում թիմը 115 գնդակ է բաց թողել և 12 գոլ խփել: