20 նոյեմբերի 2017 - 18:58 AMT
Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլնիկինը։

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Երևանում նա նոյեմբերի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: